ՀԿՏԿ-ում հյուրընկալվել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությունը

1 ր.   |  2026-09-01

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։



Ճանաչողական այցի շրջանակում պատվիրակությանն են ներկայացվել ՀԿՏԿ-ի և «Օրբելի» վերլուծական կենտրոնի աշխատանքների հիմնական ուղղությունները, այդ շրջանակում նաև Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ զարգացող համագործակցությունը։

Հարցուպատասխանի ձևաչափով կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։